,

Այս հիվանդությունների դեպքում հարկավոր է բացառել ալկոհոլային ըմպելիքները սննդակարգից

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

Բոլորն էլ գիտեն, որ ալոկոհոլային ըմպելիքները բացասաբար են անդրադառնում մարդու օրգանիզմի վրա, ուստի զարմանալի չէ մասնագետներից շատերը խորհուրդ են տալիս հրաժարվել ալկոհոլից կամ օգտագործել այն խիստ սահմանափակ քանակությամբ։

Այս ըմպելիքների չարաշահումը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել, սակայն լինում են դեպքեր, երբ վտանգավոր է լինում անգամ չնչին քանակությամբ ալկոհոլի գործածությունը։

Բժիշկները նշում են, որ ոգելից խմիչքները վնասակար են յուրաքանչյուրի համար, սակայն այնուամենայնիվ կան մարդիկ, որոնց օրգանիզմի համար այս ըմպելիքները կարող են կործանարար լինել անգամ քիչ քանակության դեպքում, ինչը պայմանավորված է որոշակի քրոնիկ հիվանդություններով։ Մասնագետները ներկայացրել են այն հիվանդությունները, որոնց դեպքում հարկավոր է բացառել ալկոհոլային ըմպելիքները սննդակարգից։

Զարկերակային գերճնշում

Շատերը վստահ են, որ ալկոհոլը նվազեցնում է զարկերակային ճնշումը, ինչն իրականում իսկապես այդպես է, սակայն նման արդյունքը կարճատև է և որոշ ժամանակ անց արյան ճնշումը կարող է էլ ավելի բարձրանալ։

Բանն այն է, որ զարկերակային գերճնշման դեպքում անոթները նեղանում են, ինչը հանգեցնում է ճնշման բարձրացման, իսկ ալկոհոլը լայնացնում է անոթները՝ օգնելով նվազեցնել ճնշումը։ Սակայն որոշ ժամանակ անց օրգանիզմը չեզոքացնում է այս ազդեցությունը և անոթներն էլ ավելի են նեղանում, ինչի պատճառով զարկերակային ճնշումը կարող է հասնել ավելի բարձր ցուցանիշների, քան նախկինում էր։

Սա է պատճառը, որ այս հիվանդության դեպքում ալկոհոլի գործածությունը կարող է խիստ վտանգավոր լինել։

Ստամոքսի և ենթաստամոքսային գեղձի հիվանդություններ

Խոցային հիվանդությունն ու ենթաստամոքսային գեղձի բորբոքումը հաճախ են անվանում «ալկոհոլային կախվածություն ունեցողների հիվանդություններ», քանի որ ստամոքսն ու ենթաստամոքսային գեղձը միշտ շատ սուր են արձագանքում ալկոհոլին։ Այս հիվանդությունների դեպքում ալկոհոլը հարկավոր է բացառել։

Խոցային հիվանդության դեպքում ստամոքսի թթվայնությունը ոչ մի դեպքում չի կարելի բարձրացնել, սակայն էթանոլի տարրալուծման ժամանակ ստամոքսի թթվայնությունը բարձրանում է մի քանի անգամ, ինչը կարող է ուղեկցվել ցավով, այրոցով, սրտխառնոցով ու փսխումով։ Վտանգավոր է ալկոհոլը նաև ենթաստամոքսային գեղձի համար։

Սա պայմանավորված է նրանով, որ այս օրգանի հյուսվածքները չունեն ֆերմենտ, որը կտարրալուծի ալկոհոլային ըմպելիքները, ինչի հետևանքով դրանք անմիջականորեն ազդում են ենթաստամոքսային գեղձի լորձաթաղանթի վրա։

Լյարդի հիվանդություններ

Ալկոհոլի գործածության հետևանքով ամենից շատ տուժում է լյարդը, ուստի այս օրգանի հիվանդությունների դեպքում հարկավոր է հրաժարվել ոգելից խմիչքներից։ Բանն այն է, որ լյարդը զտում է մարդու օրգանիզմում հայտնված ցանկացած տարր, այդ թվում նաև ալկոհոլը։

Այս օրգանը տարրալուծում է էթանոլն ու դրա ամբողջ «հարվածը» վերցնում է իր վրա, ինչը բացասաբար է անդրադառնում դրա առողջության վրա։ Բոլոր վնասակար տարրերը մնում են լյարդում, ուստի այնպիսի հիվանդությունների դեպքում, ինչպիսին են լյարդի ցիռոզը կամ հեպատիտը, ալկոհոլի գործածությունը հակացուցված է։

Նյութի աղբյուրը՝ med2.ru

Оцените статью
error: Content is protected !!