,

Ալեն Սիմոնյանը ստացել է ուղեղի ցնցում. փաստաբան

ԲԼՈԳ

«Ալեն Սիմոնյանին վնասվածքներ պատճառելու փաստով սկսվել է դատաբժշկական փորձաքննություն։

Սիմոնյանը միջադեպի պատճառով ստացել է ուղեղի ցնցում, հարվածի հատվածում այտուց»,- ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Ալեն Սիմոնյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը։

Հիշեցնենք, որ ապրիլի 29-ին Արամի փողոցի վրա ծեծկռտուք էր տեղի ունեցել ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի և «Ադեկվադ» կազմակերպության անդամ Արթուր Դանիելյանի միջև։

Սիմոնյանի խոսքով Դանիելյանն իրեն հայհոյել է, ինչից հետո ինքը գլխով հարվածել է Դանիելյանի քթին, ինչի հետեւանքով կոտրվել է վերջինիս քիթը։

Նշենք, որ Արթուր Դանիելյանի նկատմամբ Ալեն Սիմոնյանի կողմից հարձակում գործելու վերաբերյալ նյութերը հետագա նախապատրաստման համար փոխանցվել են Հատուկ քննչական ծառայությանը:

Оцените статью
error: Content is protected !!