Աղաղակող թվեր․ Ի պատասխան կորոնավիրուսի պիցցայակեր և մտահոգ ֆանատների

ԲԼՈԳ

Դավիթ Ջալալյանը իր ֆեսբուքյան էջում գրել է.

Աղաղակող թվեր․ Ի պատասխան կորոնավիրուսի պիցցայակեր և մտահոգ ֆանատների

Դեռևս այս տարվա փետրվարի 28-ին «Ռոբերտ Քոչարյանի կորոնավիրուսը․ Ինչպես պաշտպանվել վտանգավորի ինֆեկցիայից․․․» վերտառությամբ հոդված էի հրապարակել, որտեղ նշել էի, որ մեր կողքին ապրում են մարդիկ, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայում կորոնավիրուս կոչեցյալը Հայաստան բերելու համար։ Ամեն օր, ամեն ժամ, ամեն րոպե հասարակությանը մատուցվում է տեղեկություն վիրուս կոչեցյալի կործանիչ հետևանքների մասին։ Իսկ ինչու է, կորոնավիրուսը «սուպերռասկրուտկա» արվում հատկապես Հայաստանում։ Ինչո՞ւ կորոնավիրուսին նախորդած հայտնի և հնչեղ վիրուսները՝ ինչպիսիք էին թռչնի կամ խոզի գրիպը մեզ հայտնի շրջանակների կողմից բառիս բուն իմաստով անտեսվում էին։

Պատասխանը պարզ է և հստակ։ Այն ժամանակ կորոնովիրուսի հայկական ֆան ակումբի անդամներն իշխանական ճամբարում էին և նրանց ամենևին էլ ձեռնտու չէր հասարակական պանիկան։

Հիմա նույն մարդիկ համախմբված են ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի կողքին։ Հիբրիդային պատերազմի ընթացքում ավելի լավ նվեր քան կորոնավիրուսն է ուղղակի դժվար է պատկերացնել։
Վարակի՝ մեր երկրում տարածվելուց հետո COVID-19-ի ֆան ակումբը որդեգրել է դավադիր մի նոր մարտավարության։ Մասնավորապես, մանիպուլիացիոն՝ էժանագին եղանակով փորձ է արվում կորոնավիրուսի վիճակագրական տվյալները օգտագործել Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության դեմ, վերջիններիս մեղադրելով կործանարար սխալների մեջ։ Պիցցյակերների և մտահոգների բանակը Հայաստանում գրանցված վարակի թվերի քանակը համեմատում է հարևան երկներում՝ մասնավորապես Վրաստանում և Ադրբեջանում արձանագրված դեպքերի հետ։ Ավելին, վիրուսի դեմ պայքարի որպես «փառահեղ» օրինակ բերվում է Բելառուսը և այս երկրի բռնապետ առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոյի որդեգրած քաղաքականությունը։

Բելառուսի օրինակը «ռասկրուտա» անելով նախկինները սադրանքի գնով նպատակ ունեն արհեստական կերպով կոտրել կարանտինային իրավիճակը, ինչը կհանգեցնի աղետի։ Այն «ջարդելով» իշխանությունների գլխին ֆան ակումբի անդամները կհայտնվեն միանգամայն շահեկան դիրքում։
Որպեզի դավադիր այս կոմբինացիան ավելի պարզ և դրա էությունն ավելի պատկերավոր լինի, ներկայացնեմ մի քանի աղաղակող թվեր։

Պանդեմիայի վիճակագրական տվյալների պաշտոնական կայքի 10-րդ աղյուսակում թեստավորված մարդկանց քանակն է։ Եվ ինչ աղաղակող թվեր ենք տեսնում այդ աղյուսակին հայացք նետելով։ Լուսանկարում՝ 17 երկրների թեստավորված մարդկանց աղյուսակում, միանգամից աչք են ծակում այսպես կոչված երկու «կլոր թվերը»՝ 40․000։ Այդ կլոր թվերը Բելառուսում են և Ադրբեջանում։ Եվ ընդհանրապես 200-ից ավելի ցուցակը ուսումնասիրելիս կտեսնենք ընդամենը մի քանի կլոր թիվեր։ Մեծ գիտելիքներ հարկավոր չէ հասկանալու համար, որ բռնապետական երկրների կողմից այս թվերը ներկայացված են ֆոն ստեղծելու համար։

Այսինքն, եթե Հայաստանում թեստավորվել է 4928 մարդ, Ադրբեջանը՝ հաշվի առնելով բնակչության քանակը, պաշտոնապես հրապարակել է կլորիկ 40 հազար թիվը։ Եվ այս երկրների հետ է Հայաստանը փորձում համեմատել COVID-19-ի ֆան ակումբը փորձելով առաջացնել բողոքի ալիք։
Ինչ վերաբերվում է Վրաստանին, ապա այս երկրում 2762 քաղաքացի, մոտ 1․5 անգամ ավելի քիչ քան մեր երկրում։ Վրաստանում թեստավորվում են այն մարդիկ որոնց մոտ առկա են ակնհայտ սիմպտոմներ։

Ի պատիվ ՀՀ իշխանությունների պետք է արձանագրենք, որ մեր երկրում պանդեմիայի դեմ պայքարը ի տարբերություն եվրոպական շատ զարգացած երկրների ընթանում է շատ ավելի արդյունավետ։ Օրինակ, Իսայելը, որը բնակչության քանակով մոտ է Հայաստանին և համարվում է աշխարհում ամենահզոր աողջապահական համակարգ ունեցող երկրներից մեկը կորանավիրուսով վարակված 8611 հիվանդ ունի։ Մենք մոտ ենք պանդեմիայի ողնաշարը կոտրելուն, ինչի արդյունքում կկոտրվի նաև դավադիրների ֆան ակումբի ողնաշարը։ Հայրենակիցներիս կոչ եմ անում պահպանել զգոնությունը և ի գիտություն ընդունել միայն պաշտոնական և հավաստի տեղեկությունները։

Առողջություն եմ ցանկանում բոլորիս։

Оцените статью
error: Content is protected !!