,

«Այն ժամանակ որևէ մեկը Սերժ Սարգսյանին թուրքական գործակալ կամ դավաճան չանվանեց. հասկանալի է, թե ինչ պատճառով». Հ․ Բադալյան

ԲԼՈԳ

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«2009 թվականի այս օրը՝ առավոտյան հանկարծ հայ հանրությունն ու հայությունը հանդիպեցին հայ-թուրքական համատեղ հայտարարության փաստի, որն ամիսներ անց ներկայացվելիք արձանագրությունների նախերգանքն էր:

Այն ժամանակ որևէ մեկը Սերժ Սարգսյանին թուրքական գործակալ կամ դավաճան չանվանեց, այդպիսի արշավ չսկսեց: Հասկանալի է, թե ինչ պատճառով: Բայց, ինչպես ասել եմ մի առիթով, դա ճիշտ էր, հակառակն է սխալ:

Որովհետև, թող ներվի ասել, միայն ծանծաղ գիտակցությունն է, որ համաշխարհային քաղաքականությանն առնչվող երևույթները կարող է գնահատել ու բացատրել այդ կատեգորիաներով, կամ միայն ծանծաղ գիտակցության համար է, որ դրանք կարող են լինել համաշխարհային մասշտաբ ենթադրող գործընթացների բացատրություն:

Ըստ էության, այդպես է եղել միշտ՝ մտածող վերնախավերը և հանրությունները մշտապես փնտրում են համալիր, խորքային պատճառներ և լուծումներ,

մյուսները փնտրում են «գործակալներ» ու «դավաճաններ»: Դժբախտաբար, մենք դեռևս երկրորդ իրավիճակում ենք»:

Оцените статью
error: Content is protected !!