Ես հեղափոխական թիմի առաջնորդներից մեկն եմ, ինձ թող հրաժարականով չվախեցնեն․ Արայիկ Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԲԼՈԳ

Եթե իմ հրաժարականի հիմքեր լինեն, ես մեկ րոպե ավելի չեմ մնա այս պաշտոնին և ինքս դիմում կգրեմ:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով դիտարկմանը,

որ «Լուսավոր Հայաստանն» այսօր պատրաստվում է պաշտոնապես բարձրացնել ԿԳՄՍ նախարարի հրաժարականի հարցը, նաև իր հրաժարականի պահանջով Երևանում բողոքի ակցիաներ են:

«Այդ բողոքները կապված են այն մեծ ռեֆորմների փաթեթի հետ, որն իրականացվում է:

Որոշ քաղաքական շրջանակների մտահոգությունը կապված է այն հանգամանքի հետ, որ այս բարեփոխումների արդյունքում մենք ունենալու ենք մի սերունդ, որն այլևս իրենց հենքը չի հանդիսանալու, լինելու է քննադատող, վերլուծող:

Իսկ եթե քննադատող, վերլուծող սերունդը վերլուծի այդ շրջանակների գործունեությունը, ապա միանգամից որոշում կկայացնի, որ երբևէ որևէ առիթով այդ շրջանակներին չի սատարելու:

Տարբեր շղարշների տակ, կեղծ արժեքների անվան տակ պայքար իրականացնող խմբերն այլևս զրկվելու են հասարակության մեջ որևէ աջակցությունից: Հիմա էլ առանձնապես շատ քիչ աջակցություն ունեն:

Այդ դեպքում ընդհանրապես չեն ունենալու»,- ասաց նախարարը: Ինչ վերաբերում է բողոքող խմբերի հետ հանդիպմանը, Արայիկ Հարությունյանը նշեց. «Բոլոր այն դեպքերում, երբ կա օրակարգ, ես այդ խմբերի հետ հանդիպում եմ:

Երբ խմբերը դնում են այնպիսի ծայրահեղ կետեր իրենց օրակարգում, ինչպիսին օրինակ, հրաժարականն է, ես անիմաստ եմ գտնում դա քննարկելու, որովհետև դա իրենց օրակարգի հարցն է, ամենևին իմ օրակարգի հարցը չէ:

Իմ օրակարգի հարցը ոլորտի բարեփոխումն է և ոլորտում նորություններ բերելը: Եթե իրենց օրակարգում կա այդպիսի հարց, ես անպայման հանդիպում եմ»: Նախարարը հավելեց, որ ընդունելության քննություններից անմիջապես հետո մի քանի օր շարունակ հանդիպել է ուսանողների խմբերի հետ, բայց դրանց մի մասը քաղաքական շրջանակների զոհ դարձավ, և ինքը չի պատրաստվում նրանց հետ հանդիպել, որովհետև իրենց օրակարգը այլ էր:

«Ես կխնդրեմ մեր գործընկերներին՝ ամպագոռգոռ հայտարարություններով և հրաժարականներով ինձ չվախեցնել, որովհետև ես դրանից չեմ վախենում:

Ես հեղափոխական թիմի առաջնորդներից մեկն եմ եղել և եմ, ես առաքելություն եմ ստանձնել՝ ոլորտը
բարեփոխելու, ես դա ներկայում իրականացնում եմ:

Եթե ես զգամ, որ գնում ենք սխալ ուղղությամբ, իսկ մենք հիմա գնում ենք ճիշտ ուղղությամբ, ես ինքս հրաժարական կտամ:

Հիմա իմ օրակարգում նման հարց չկա»,- ընդգծեց Արայիկ Հարությունյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

Политика конфиденциальности
Оцените статью
error: Content is protected !!