Զինծառայողը մասնագիտությամբ ծրագրավորող էր. բացառիկ մանրամասներ․ ֆոտո

ԲԼՈԳ

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ այսօր ժամը 19:00-ի սահմանում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում,

մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1997թ. ծնված Հայկ Ներսեսի Ասրյանը:

 

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ զոհված զինծառայողը Սյունիքի մարզի Գորիս քաղաքի բնակիչ էր: Ավարտել է Գորիսի թիվ 1 դպրոցը: Սովորել է Արմենակ Խամփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանում: Մասնագիտությամբ ծրագրավորող էր:

Ավարտել է Երևանի պետական համալսարանի Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը:

Թե ինչ հանգամանքներում է մահացել Հայկ Ասրյանը, դեռևս հայտնի չէ:

Политика конфиденциальности
Оцените статью
error: Content is protected !!