Թուրք մտավորականը կոչ է անում աշխարհի երկրներին ճանաչել Արցախի Հանրապետությունը՝ երկրորդ ցեղասպանությունը կանխելու համար

ԲԼՈԳ

Թուրք մտավորական, «Ընդդեմ ցեղասպանության» միության նախագահ Ալի Էրտեմը, որն ավելի քան 20 տարի գործում է Ֆրանկֆուրտում, մասնակցել է Շտուտգարտի հանրահավաքին՝ կոչ անելով կանխել երկրորդ Հայոց ցեղասպանությունը և ճանաչել Արցախի Հանրապետությունը:

Akunq.net-ի փոխանցմամբ՝ այս մասին Ալի Էրտեմը հայտարարել է իր ֆեյսբուքյան էջում՝ հրապարակելով իր ելույթի տեքստը, որում նա բացառապես օգտագործում է «Արցախի Հանրապետություն (ոչ թե Ղարաբաղ)» արտահայտությունը:

Ըստ թերթի՝ թուրք մտավորականը նշել է.

«Մերձավոր Արևելքում, Լիբիայում, Միջերկրական ծովի արևելքում Թուրքիայի կողմից վերջին տարիներին վարվող նեոօսմանյան ագրեսիվ ընդարձակողական քաղաքականությանը ավելացավ ևս մեկ օղակ, այս անգամ Կովկասում:

Ադրբեջանական բանակը Թուրքիայի կողմից սեփական քաղաքական նպատակներին հասնելու համար Սիրիայում հավաքագրված ջիհադիստական ահաբեկչական խմբավորումների վարձկանների հետ միասին լայնամասշտաբ գրոհ ձեռնարկեց Արցախի Հանրապետության վրա: Այս հարձակման նպատակն է զրկել Արցախի ժողովրդին ազատությունից, ոչնչացնել կայունությունն ու խաղաղությունը տարածաշրջանում, ինչպես նաև ուժեղացնել Ադրբեջանի բռնապետ Ալիևի ընտանեկան օլիգարխիան՝ վախեցնելով Հայաստանի Հանրապետությանը: Բացի այդ, թվում է, որ Թուրքիան հույս ունի հարցը դարձնելու սակարկության առարկա՝ այլ շրջաններում իր բացթողումների դիմաց»:

Политика конфиденциальности
Оцените статью
error: Content is protected !!