Ինչ է ասել ծառայակիցներին կրակելուց առաջ. զորամասում հնչած կրակոցների հետքերով

ԲԼՈԳ

Երեկ՝ ժամը 06:55-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում հրազենային վիրավորում էին ստացել ՊԲ զինծառայողներ՝ 2001թ. ծնված Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանը եւ 2000թ. ծնված Արմեն Մեսրոպյանը:

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկություների համաձայն՝ դեպքը եղել է այն պահին, երբ զինվորներին զենք են բաժանել դիրքեր տանելու նապատակով: Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանը, լիցքավորելով զենքը, ասել է մի քանի զինվորների՝ այն կողմ գնացե՛ք, ու կոնկրետ անձանց ուղղությամբ սկսել է կրակել:

Զինվորները սկսել են այս ու այն կողմ փախչել, որից մեկը ընկել է, ոտքն է կոտրվել, իսկ մյուս զինվորը թեթեւ հրազենային վնասվածք է ստացել: Նշենք, որ վերջիններիս կյանքին վտանգ չի սպառնում:

Երեկվա դրությամբ իրավապահները դեռեւս փորձում էին ստանալ հիմնական հարցի պատասխանը, թե ինչն է եղել այս դեպքի հիմնական պատճառը, ինչից է Զաքարեանը այդ աստիճան նյարդայնացել, որ կրակել է զորքի վրա:

Նկատենք, որ 2019 թվականի դեկտեմբերի 2-ին ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու հրազենային վիրավորում էր ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Արթուր Աջամյանը: Զինծառայող, 1999թ. ծնված Դավիթ Մելիքբեկյանը վիրավորվել է, եւ արդեն 1,5 ամիս է,ինչ գիտակցության չի եկել, կոմայի մեջ է:Ըստ նախնական վարկածի՝ Արթուր Աբաջյանը կրակել էր Մելիքբեկյանին եւ, ամենայն հավանականությամբ,տեսնելով զինակից ընկերոջ վիճակը՝ ինքնասպան էր եղել:

Փաստ է մեկ բան, որ այս դեպքից անցել է 1,5 ամիս, եւ մինչօրս հայտնի չէ, թե ինչն է եղել դեպքի պատճառը:

Մինչ իրավապահները լռում են, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը կոնկրետ քայլեր չի անում նմանօրինակ դեպքերի պատճառները վեր հանելու եւ կանխարգելելու համար:

Политика конфиденциальности
Оцените статью
error: Content is protected !!