Լավ իմացեք ՆԻԿՈԼԸ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԱ, իսկ ժողովրդի հետ խաղ անելը կրակի բերան գնալ է. Արմեն Հովհաննիսյան

ԲԼՈԳ

Խոսքս ուղղում եմ թալանչի լածիրակների ոհմակին, ովքեր վերջին շրջանում բավականին ակտիվացել են սդ դատավորների անհաջող ընտրության ու գյալմակոբրայի գույքի կալանքի մի մասը՝ կալանքից ազատելու ֆոնին, փորձելով իշխանությունների քայլերից դիվիդենտներ շահել։

Այ նախկին թալանչի բանդա ու դրանց մնացուկներ, այ անդեմ քաղցկեղածին ինֆուզորիաներ, երբ ժողովուրդը իր ընտրած իշխանությանը ենթարկում է սրտացավ ու առողջ քննադատության, երբ ձեր նման ամեոբաներին, իրենց արժանի տեղը ուղարկելու ճանապարհ է ցույց տալիս իր սիրելի ու հայրենասեր իշխանությանը, էդ չի նշանակում, որ դուք, այ պիղծ երեւույթներ առիթ ունեք ոգեւորության։

Դուք ձեր լափատաշտակի բոլոր անդամներով ոչ մի բարոյական ու իրավական իրավունք չունեք, չեք էլ ունենա Նիկոլ Փաշինյանի ԹԻՄԻՆ, որեւէ բանի մեջ մեղադրելու։Էդ իրավունքը միմիայն պատկանումա ՀՀ քաղաքացուն, էն քաղաքացուն, ով անվերապահ ու անմնացորդ հավատում է հեղափոխական արժեքներին ու դրանց հընթացս կատարմանը։

Մերժիկ միշիկներ, ռոբիկ սաշիկներ, դոդիկ չեկիստներ վեր ընգեք ձեր գրողի տարած տեղերը ու քանի կարողանում եք վայելեք ձեր ալան թալանը, գնացեք նույն Նիկոլի համար մոմ վառեք, որ մինչեւ հիմա իսկական առաջնորդին վայել բարձր մարդասիրությունա դրսեւորում անգամ ձեր նման պետական դավաճանների նկատմամբ։

Աշխարհի մասշտաբով փոքր Հայաստանի դոլարով միլիարդատեր լածիրակներ՝ հողը, ջուրը, լույսն ու գազը, արդյնուաբերությունն ու գյուղատնտեսությունը ծախած, բանակը թալանած, ճանապարհները, դպրոցներն ու մանկապարտեզները կերած, մշակույթի տները աղբակույտի վերածած, միլիոնավոր հայերի արտագաղթի պատճառ հանդիսացած, բազմաթիվ մարդասպանություններ ու բռնաբարություններ իրականացրած լափակեր ոհմակներ, միեւնույնն է ՀՀ քաղաքացին էդ ամենը չի մոռացել ու դուք այլեւ երբեք չեք լինելու իշխանության գլուխ, քաղաքական աղբակույտի վերածված ու լափամանից զրկված աբիժնիկներ հետ դարձի ճամփա չունեք։

Պետք լինի, նորից ավելի հուժկու ժողովուրդը դուրս կգա փողոց ու ձեզ մեկընդմիշտ կմաքրի ՀՀ պայծառ երկնակամարից։

Իշխանատենչ նախկիններ՝ մեկընդմիշտ ականջներիդ օղ արե՛ք, անհրաժեշտության դեպքում ՀՀ քաղաքացին կքննադատի իշխանությսն քայլերը, կզայրանա, ուղղություն ցույց կտա, բայց երբեք ու երբեք իր հոգեզավակ իշխանությունից չի հրաժարվի։ Լավ իմացեք ՆԻԿՈԼԸ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԱ, իսկ ժողովրդի հետ խաղ անելը կրակի բերան գնալ է.

Политика конфиденциальности
Оцените статью
error: Content is protected !!