,

Լևոն Քոչարյանը հերքել է իր մասին տարածված կեղծ տեղեկությունը․ Մանրամասներ

ԲԼՈԳ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին` Լևոն Քոչարյանը, ֆեյսբուքյան ուղիղ եթերում հերքել է իր մասին տարածված կեղծ տեղեկությունը, թե, իբր, ինքն այդ պահին պարում է «Ֆլորենս» ռեստորանում:

Նա նշել է, որ այսօր տեղի է ունեցել լուսահոգի երգչուհի Վարդուհի Վարդանյանի որդու` Ռուբենի պսակադրության արարողությունը, որին մասնակցել է կնոջ` Սիրուշոյի հետ:

Քոչարյանի խոսքով` լինելով զույգի քավորը` չի մասնակցել հարսանեկան խնջույքին:

«Մի՛ հավատացեք այն ամենին, ինչ կարդում կամ լսում եք համացանցում, որովհետև այդ սուտը, կեղծիքը կործանել են շատերին»- հավելել է նա:

Տեսանյութը՝ այս հղումով

https://www.facebook.com/513584391/videos/10160473514449392/

Оцените статью
error: Content is protected !!