Հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ, սակայն կորուստներ կրելով հետ է շպրտվել ելման դիրքեր. Արցախի ՊՆ

ԲԼՈԳ

ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ մայիսի 22-ին ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ:

«ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով հետ շպրտել ելման դիրքեր: Ծավալված փոխհրաձգության ժամանակ ՊԲ-ն կորուստներ չի ունեցել:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կոչ է անում ադրբեջանական կողմին ձեռնպահ մնալ իրադրությունն արհեստականորեն լարելու անհեռանկար մարտավարությունից:

Հակառակ դեպքում՝ առաջնագծում ստեղծված լարվածության ողջ պատասխանատվությունը ընկնելու է ադրբեջանական կողմի վրա»,- ասված է հաղորդագրությունում:

Оцените статью
error: Content is protected !!