Հարգելի Սերժ Թանկյան, քանի որ Դուք հայրենիքը միայն հեռվից եք սիրում, ապա Ձեր համար կա շատ լավ տարբերակ՝ գոմ, որը գտնվում է Արաքսի ափին

ԲԼՈԳ

Հարգելի և շատ սիրելի Serj Tankian,
Ժողվարչապետին տրված խոստումն այնքան չկատարեցիք,

որ բանը բանից անցավ: Ձեր իրականացրած ոչ բռնի, ժողովրդական, թավշյա հեղափոխության արդյունքներն այնպիսին են, որ հիմա արդեն Հայաստանում բնակարան գնելու փոխարեն շատ հանգիստ կարող եք գոմ գնել ու անասնապահությամբ զբաղվել:

Ինչպես հեղափոխության ցեխի գծով Ձեր ընկերներն են սիրում ասել՝ իրավիճակ է փոխվել: Հավատացեք, Հայաստանում հիմա վիճակը գոմից չի տարբերվում, այստեղ գոմի օրենքներն են գործում, այն է՝ հաղթում է նա, ով ամենից բարձր ձայնով է բառաչում, դմփցնում ու հագցնում:

Եվ քանի որ Դուք Հայրենիքը միայն հեռվից եք սիրում, ապա Ձեր համար կա շատ լավ տարբերակ՝ գոմ, որը գտնվում է Արաքսի ափին, որտեղից երևում է Արևմտյան Հայաստանը:

Դե իսկ անասունների խնդիր հաստատ չեք ունենա, միայն թե մասնագետները պնդում են, որ ռոք երաժշտությունը կաթնատվության վրա լավ չի ազդում:

Ստիպված եք լինելու դասականի անցնել, չնայած որ խորովածի մասին երգը չորքոտանիների նյարդային համակարգը կայուն պահելու համար վատ տարբերակ չէ: Պետք է որ Ձեզ դուր գա այս առաջարկը, մտածեք…

Оцените статью
error: Content is protected !!