Չինաստանը Հայաստանում 10-15 մլրդ դոլար կներդնի. Պաշտոնապես հաստատվեց․ Մանրամանսեր

ԲԼՈԳ

Չինաստանը 15 տարվա ընթացքում Հայաստանում «Խելացի քաղաք» կառուցելու համար 10-15 մլրդ դոլար կներդնի:

Համապատասխան համաձայնագիրը օգոստոսի 6-ին կնքվել է մի կողմից՝ Չինաստանի Գիտությունների ակադեմիայի, չինական շինարարական կորպորացիաների, Չինաստանի բանկերի եւ մյուս կողմից՝ Հայաստանի «ԱԴԿԱՐՍ» զարգացման եւ վերակառուցման գործակալության միջեւ:

«Խելացի քաղաքը» նոր սերնդի բնակավայր է, որի բոլոր համակարգերը կառավարվում են նորարարական տեխնոլոգիաներով, որոնք ապահովում են բնակչության կյանքի ամենաբարձր մակարդակը:

Մոտ 15 հազար բնակչությամբ հայ-չինական քաղաքում կստեղծվեն համատեղ ընկերություններ, որոնք կզբաղվեն գիտական նորարարություններով,

ինչպես նաեւ նորագույն տեխնոլոգիաների զարգացմամբ, մասնավորապես՝ արհեստական ինտելեկտով, «խելացի» գյուղատնտեսության, բժշկության, տուրիզմի, բանկային համակարգի ձեւավորմամբ:

Քաղաքի նախագծման աշխատանքները կսկսվեն 2021 թվականին:

Ծրագիրն իրականացվում է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» չինական նախագծի շրջանակում:

Политика конфиденциальности
Оцените статью
error: Content is protected !!