Սա Ավարայր չի. Սա Սարդարապատ էլ չի.Սա Արցախ ա. Սա նոր պատմություն ա. Սա լեգենդ դարձող պատմություն ա. Օգտատիրոջ դիպուկ գրառումը

ԲԼՈԳ

Նարեկ Սարգսյանը իր ֆեսբուքյան էջում գրել է.

Մի հատ պատկերացրեք, էլի — 10 ՄԼՆ-անոց, նավթ ունեցող երկիրը, տանյակ տարի նավթի ռեկրդային գներով նավթ վաճառած երկիրը պատերազմում ա 3 մլն -անոց, 30 տարի շրջափակված ու 20 տարվա կոռուպցիա տեսած, անծով-աներկաթուղի երկրի դեմ ու հետն էլ 80 մլն-անոց հսկայական երկիրն էլ ամեն ինչով օգնում ա…

Սա Ավարայր չի: Սա Սարդարապատ էլ չի: Սա Արցախ ա: Սա նոր պատմություն ա: Սա լեգենդ դարձող պատմություն ա:

Մենք չունենք Զոհեր, մենք ունենք անմահներ: Մենք հիմա կերտում ենք մեր խաղաղությունը: Մենք հզոր ենք ավելի, քան մտածում էինք:

ժամանակն է խոստովանենք ամեն մեկս մեր սրտում, որ մենք մեզ լավ չէինք ճանաչում: Սա նորագույն պատմույթան ամենակարևոր էջերից ա: Էդ արյունը որ մենք թափում ենք, պատմություն ենք գրում էդ արյունով:

Ու 100 տարի հետո մեր թոռները կարդալու են մեր հերոսական պատմությունը: Սա հայրենական պատերազմ ա:

Политика конфиденциальности
Оцените статью
error: Content is protected !!