Սա մեղմ ասած ոչ այլ ինչ է, քան թքել օդ, կամ կանգնած վիճակում միզել քամուն հակառակ. Բաց նամակ պարետ պարոն Տիգրան Ավինյանին

ԲԼՈԳ

Ֆեսբուքյան օգտատեր Արկադի Գալստյանը իր ֆեսբուքյան էջում գրել է.

 

«Արտակարգ» Հայաստանի պարետ
պարոն Տիգրան Ավինյանին

առանց գլխարկի դուխով քաղաքացի
Արկադի Գալստյանից
Ծանուցման հասցեն՝ Եղվարդ, Զովունի 1-ին փող․ տուն 151
Հեռ․՝ 093093600

Բաց նամակ

Ցավում եմ, որ իր ողջ պատմության ընթացքում ասպատակված ու հանուն ներխմբային շահերի անխնա շահագործված Հայաստանի Հանրապետությունը հիմա էլ Ձեզ ու ձեր թիմին է հանդուրժում,

իր շալակին որպես անիմաստ հեծվորների և ենթարկվելով անգլուխ ձիավորների սանձին՝ լուռ քայլում է դեպի հակաԱստվածային գերտերությունների կողմից նախապես փորված անդունդը։

Նախ կրկին հիշելով մեծանուն աշուղ Ջիվանու խելքի աշեցեք ստեղծագործությունը՝ ուզում եմ Ձեզ հայտնեմ մտավախությունս առ այն, որ Դուք արտակարգ դրության մեջ հայտնված ընտանիք կդժվարանաք կառավարել՝ ուր մնաց պետություն, հետևաբար օգտվելով սահմանադրությամբ ամրագրված կարծիք արտահայտելու իրավունքից՝ կարծում եմ,

որ Ձեր ու ձեր թիմի կողմից ներկայիս արտակարգ «միջոցառումները» լուրջ, կամ հակաճգնաժամային համարելը մեղմ ասած զավեշտալի է, քանի որ այս «համաճարակային» իրավիճակում ձեր մտքի թռիչքն ու հետքրքրությունները սկսվում և ավարտվում է թղթիկների վրա գրառումներ «ուվալնենիներ»ստուգելով և կիսագրագետ կերպով վարչական ակտեր կայացնելու միջոցով պետական թալանված գանձարանը վերականգնելու պատրանքներ «իմիտացիաներ» ստեղծելով, իսկ իրականում ձեր՝ թղթիկ ստուգելու «հրամաններն ու որոշումները» միտված են վարակի տարածմանը, այլ ոչ թե դրա չեզոքացմանը։

Նախ ուշագրավ է այն փաստը, որ քաղաքացուց պարտադրում եք ինքն իրեն տնից բացթողնման թերթիկի հիման վրա տեղաշարժվի, իսկ ոստիկանին՝ ընդամենը դրա առկայությունն ու բացակայությունը ստուգելով և ըստ դրա արձանագրություն կազմել, կամ չկազմելով։

Սա մեղմ ասած ոչ այլ ինչ է, քան թքել օդ, կամ կանգնած վիճակում միզել քամուն հակառակ, բայցևայնպես վերը թվարկվածների ախմախությունների դեպքում նշված գործողություններն իրականացնողը կեղտոտում է ինքն իրեն, բայց ձեր ոչ ճիշտ արտագրված ու եվրոպական երկրներից թխած տխեղծ որոշումների անփույթ կատարումը դարձյալ կարծում եմ,

որ ունի վարակը տարածելու գերագույն նպատակ, որը կարծես անբեկանելի հրաման լինի անորոշ ու անտեսանելի իրական հակաՔրիստոսական ղեկավարներից, այնպես որ դարձյալ, վերստին, նորից ու կրկին կարծում եմ, որ ձեր «միամիտ» մասնակցությամբ ու ձեզ չենթարկվող ձեր ձեռքերով դուք անում եք հակաԱստվածայինը, որի դեմը պետք է առներ հայ տղամարդը, բայց նրանց կեսը արդեն սեռափոխված ձեր դեմ պոչ է խաղացնում ու կայքերում «մի փոր հացով» հայհոյանքներ է գրում,

մյուս կեսի կեսը իրեն հռչակել է քաղաքականությունից հեռու և սոված կոտորվելուց փրկվում է խաբեբայություններ ու քցոցիներ անելով, մյուս կեսի կեսը նստած սպասում է իր մորթվելու հերթին, իսկ մյուս կեսի մասին տեղեկություն դեռ չունեմ։

ցանկացած պահի մեռնելը կոշիկ լիզելուց նախընտրող՝ Արկադի Գալստյան

Оцените статью
error: Content is protected !!