Արցախյան թեժ մարտերում զոհվել է Հայաստանի բազմակի չեմպիոն Թաթուլ Հարությունյանը

ԼՈՒՐԵՐ

Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիան հայտնել է, որ Արցախ համար մինչև վերջին շունչը պայքարողներից մեկն էլ ՀՀ բազմակի չեմպիոն էր։

Աշխարհը կուրացել է Ադրբեջանի նավթադոլարներից. Արթուր Ալեքսանյանը՝ միջազգային հանրությանը
«Ցավով տեղեկացնում ենք, որ Արցախյան թեժ մարտերում զոհվել է Հայաստանի ուժային եռամարտի հավաքականի անդամ, Հայաստանի բազմակի չեմպիոն և պարզապես լավ ընկեր Թաթուլ Հարությունյանը։ Հանգչիր խաղաղությամբ, հերոս»,- նշվում է ֆեդերացիայի հաղորդագրությունում։

Ֆեդերացիան ցավակցություն է հայտնում Հարությունյանի ընտանիքին և հարազատներին։

Հայտնել էինք, որ Ադրբեջանի սանձազերծած ագրսիայի դեմ պայքարի են ելել նաև Հայաստանի տարբեր մարզաձևերի մարզիկները: Նրանք խոստանում են` այս անգամ էլ հաղթանակը մարտի դաշտում են կերտելու։

Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի 2019թ.-ի չեմպիոն Արսեն Հարությունյանը, հունահռոմեական ոճի Եվրոպայի փոխչեմպին Գեղամ Թորգոմյանը և Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտի պրոռեկտոր Գագիկ Սարգսյանն ու մարզաշախարհի շատ այլ ներկայացուցիչներ մեկնել են առաջնագիծ։

Ըմշամարտի ֆեդերացիայի Facebook–յան էջը տեղեկացնում էր, որ Արսեն Հարությունյանի հայրը, որ ազատամարտիկ է, օրեր առաջ ևս մեկել էր Արցախ:

Политика конфиденциальности
Оцените статью
error: Content is protected !!