«Բակո Սահակյանի բարեկամները ծեծել են 1-ին կարգի հաշմանդամություն ունեցողին». Հայկ Խանումյան

ԼՈՒՐԵՐ

Արցախի ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բակո Սահակյանի բարեկամները ծեծել են 1-ին կարգի հաշմանդամություն ունեցող Արթուր Սարգսյանին։

Բազմաթիվ կոտրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, վիրահատվել է, արդեն հինգ օր է հիվանդանոցում է։ Ոստիկանության պաշտոնյաների հետ զրույցից հասկացա, որ դեռևս գործ հարուցված չէ, նույնիսկ Արթուրից դեռ բացատրություն չեն վերցրել։

Ակնհայտ է, որ ոստիկանությունը գնում է գործը կոծկելու ճանապարհով։ Բեսպրեդելը շարունակվում է»:

Политика конфиденциальности
Оцените статью
error: Content is protected !!