Բանակ, որը կռվում է մի բան էլ ավելին, քան տիրություն ենք արել, սպառազինել ենք․․․ Գոնե մի հարվածեք թիկունքից, ամոթ է․ Ստյոպա Սաֆարյան

ԼՈՒՐԵՐ

Ստյոպա Սաֆարյանը իր ֆեսբուքյան էջում գրել է․

Առաջնագծում, ռազմաճակատի ամենաթեժ կետերում գտնվող հարազատներդ, ամենամոտիկներդ, նույնիսկ օտարները, զանգում կամ լուր են տալիս, կենաց մահու կռիվ են մղում, հետաքրքրվում են, թե թիկունքը, դիվանագիտությունն ու աշխարհն ինչ են անում, գործ անել կարողացող մարդիկ իրար գտնում, քննարկում, բանավիճում, ամեն մեկն իր կարողացածն է անում, ու որ չես տեսնում ֆեյսբուքի պանիկյորներին, ծնկներին խփողներին, ամենագետներին․․․․

Հա, վատ է, պատերազմ է ու վատ է, զոհվում ենք, տեղյակ ենք, որ ամեն Աստծո օր նոր գրոհ ենք դիմավորում, մի օր հաջող, մի օր կարողանում ենք ետ շպրտել, մի օր շատ, մի օր քիչ, մյուս օրը՝ ոչ․․․

Այս դժնդակ օրերով 90-94 անցել ենք․․․

Չեն կոտրվել, առանձին ճակատամարտերում անհաջողություններից չենք հանձնվել թշնամուն։

Ի վերջո հասկացեք, որ կռվում է այն բանակը, որը ստեղծել ենք, ու կռվում է հերոսաբար, արժանապատիվ, անհավասար․․

Բանակ, որը կռվում է մի բան էլ ավելին, քան տիրություն ենք արել, սպառազինել ենք․․․ Գոնե մի հարվածեք թիկունքից, ամոթ է

Политика конфиденциальности
Оцените статью
error: Content is protected !!