ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը՝ ամբողջությամբ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի մասնակցելու Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման գործընթացին:

Որոշումն այսօր կայացած քաղաքական խորհրդի նիստում միաձայն հաստատել են կուսակցության քաղխորհրդի բոլոր անդամները, տարածքային կառույցների պատասխանատուներն ու պատգամավորները:

Նիստի սկզբում ԲՀԿ-ականները ներկայացրել են իրենց դիրքորոշումը ապրիլի 5-ին անցկացվելիք հանրաքվեին կուսակցության մասնակցության վերաբերյալ: Այնուհետև հարցի վերաբերյալ իր քաղաքական դիրքորոշումն է հայտնել Գագիկ Ծառուկյանը:

Նա նշել է, որ կուսակցությունը կողմ է հանրաքվեի միջոցով ուղիղ ժողովրդավարության իրականացման գաղափարին, սակայն որևէ դեպքում չի կարող մասնակից լինել օրինականության տեսանկյունից վիճելի գործընթացներին:

ԲՀԿ քաղխորհրդի նիստի մանրամասները՝ տեսանյութում:

Оцените статью
error: Content is protected !!