,

Ընկերուհի ուներ Արենս եւ միշտ, մեր աղջիկներին նայելով, ասում էր…Մոր սրտառուչ խոսքը Արցախում զոհված 18–ամյա որդու մասին

ԼՈՒՐԵՐ

Արենը բանակ էր զորակոչվել, ընդամենը, 2 ամիս առաջ, մար տի դաշտում ընկավ հերոսաբար:

Արենը իրենց տան ուրախությունն էր, պայծառ և լուսավոր. «Արենս լավ ընկեր էր, լավ զավակ, լավ զրուցընկեր: Իր չափը ամեն վայրում գիտեր, մեծերի հետ հարգանքով էր, իմ Արևն էր»,- ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցի ընթացքում ասաց Արեն Հովհաննիսյանի

մայրը՝ Մելինե Հակոբյանը: Արենը Արարատի մարզից էր, տասնութ տարեկան էր: Սովորում էր Երևանի մշակույթի պետական քոլեջում: Փոխադրվելու էր 4-րդ կուրս և երկար ժամանակ երկմտում էր՝ տարկետում վերցնի՞, թե՞ գնա ծառայի և հետ գա, բայց հայրենիքի նկատմամբ պարտքը կատարելը առավել զորեղ էր: Տիկին Մելինեն պատմում է,

որ Արենը քոլեջի ուրախությունն էր։ Արենն ուներ բարձր առաջադիմություն, հասցրել էր ունենալ մի քանի ներկայացում և սիրվել հանդիսատեսի կողմից: Ուրախ ու կատակասեր Արենի ամենասիրած բառը արևն էր, իսկ ընտանիքում հենց Արենն էր արևը: «Արենի բանակ զորակոչվելուց հետո ընկերները, որ հավաքվում էին բակում, այնքան տխուր էին, մի տեսակ լուրջ, կարծես,

շունչ չլիներ այդ միջավայրի մեջ, բայց որ Արենս իրենց հետ էր, բակում ծիծաղ, ուրախություն էր տիրում: Արենս որտեղ կար, ուրախություն էր այնտեղ: Արենը Շրջապատում աչքի ընկնող էր, դասախոսների կողմից սիրված: Մի անգամ ռուսերենի դասախոսը զանգեց, ճիշտն ասած, վախեցա, սակայն զանգել էր Արենի համար շնորհակալություն հայտնելու»,- վերհիշում է

Արենի մայրը: Ծնողները Արենի համար գունավոր ապագա էին պլանավորել: Ուզում էր ընդունվել Երևանի թատրոնի ու կինոյի պետական ինստիտուտ: «Առավոտյան միասին սուրճ էինք խմում, միասին էլ գնում էինք՝ ինքը քոլեջ, ես էլ աշխատանքի: Ընկերների հետ հաճախ էր լինում իմ աշխատավայրում, խոսում էինք,

հետո գալիս էինք տուն, դաշնամուր նվագում և վիդեոներ նկարում: Մամ բառը այնքան շատ էր ասում: Գնում-գալիս՝ պաչիկ էի անում, ասում էր՝ մամ, գիտես, որ չեմ սիրում: Մենք շատ կապված ենք եղել, Արենս ինձ հետ շատ էր կիսվում, սիրում էր տատիկի հետ նստել, երկար խոսել, ամեն բան իրեն հետաքրքիր էր»,- պատմում է տիկին

Մելինեն: Արենը բոլորին հրաժեշտ էր տվել բանակ գնալուց առաջ, ընկերուհիներին՝ առաձնահատուկ և հետո մայրիկին պատմել է, թե ոնց էին լաց լինում իր համար: «Ինքը, չգիտես ինչու, շարունակ շտապում էր, ինչ-որ չհասցնելու մտավախություն ուներ, հավանաբար զգում էր. միշտ մեկ քայլ առաջ էր: Ասում էինք՝ Ար ջան, դե համբերի, կգնաս, կգաս, հետո կանես,

իսկ ինքն անմիջապես մի քանի բան էր ձեռնարկում»: Արենը մեկ քույր ունի, տիկին Մելինեն ասում է, որ այժմ աղջիկն է իրենց հույսը: «Ընկերուհի ուներ Արենս և միշտ, մեր աղջիկներին նայելով, ասում էր՝ շատ լավն են մեր հայ աղջիկները: Համեստ աղջիկների էր շատ սիրում, ընկերների շրջանում շատ աղջիկ ընկերներ ուներ»,- ընդգծեց Արենի մայրը: Երևանի մշակույթի պետական քոլեջում հերոս Արենի անվան լսարան է բացվելու: Արփինե Հակոբյան

Оцените статью
error: Content is protected !!