Ձերբшկшլվել է աշխարահռչակ ֆուտբոլիստ Ռոնալդինյոն. Մանրամասներ

ԼՈՒՐԵՐ

Լեգենդար բրազիլացի ֆուտբոլիստ Ռոնալդինյոն և նրա եղբայրը`Ռոբերտոն ձերբակալվել են

Պարագվայի ոստիկանության կողմից ՝ երկիր մուտք գործելու համար կեղծ փաստաթղթեր կիրառելու կասկածանքով:

Հյուրանոցի նախագահական սենյակում, որտեղ գտնվում էր խաղացողը, կատարվել է

խուզարկություն, որի ընթացքում ոստիկանությունը կեղծ անձնագրեր է գտել Ռոնալդինյոյի և նրա եղբոր անուններով:

Այս պահին եղբայրները գտնվում են հյուրանոցում ոստիկանության հսկողության ներքո:

Հինգշաբթի նրանք պետք է ներկայանան դատախազություն՝ ցուցմունքներ տալու համար:

Հիշեցնենք, որ անցած ամառ Բրազիլիայի իշխանությունները արգելել էին Ռոնալդինյոյին դուրս գալ երկրից:

Աղբյուր՝ armsport.am

Политика конфиденциальности
Оцените статью
error: Content is protected !!