Ղարաբաղում վիրավորվել է ռուս խաղաղապահ

ԼՈՒՐԵՐ

Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելություն իրականացնողներից մեկն ականի պայթյունից վիրավորում է ստացել: Այդ մասին հայտնում է ՌԻԱ-ն:

Նշվում է, որ վիրավորում ստացած ռուս զինվորականին հասցրել են հոսպիտալ՝ Բաքու, կյանքին վտանգ չի սպառնում:

Ականի պայթյունից վիրավորվել են ռուս խաղաղապահ ու Արցախի Հանրապետության ԱԻՆ չորս աշխատակից: Խաղաղապահը տեղափոխվել է Բաքվի հիվանդանոց։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Զոհվել է ադրբեջանցի զինծառայող, հայտնում է Ռիա Նովոստին:

Նշվում է, որ պայթյունը տեղի է ունեցել Մատաղիս գյուղի մերձակայքում, երբ մի խումբ ռուս խաղաղապահներ, Ադրբեջանի զինված ուժերի, ԼՂՀ արտակարգ իրավիճակների նախարարության, ինչպես նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները փնտրում էին մարտերում զոհվածների մարմինները:

Оцените статью
error: Content is protected !!