Նա աստիճանազրկվել է ժամանակին Մեղրիի տարբերակին դեմ լինելու և ընդդիմադիր գործունեության համար․Լյովա Եղիազարյան

ԼՈՒՐԵՐ

Լյովա Եղիազարյանը իր ֆեսբուքյան էջում գրել է․

Նախկինների վերահսկողության տակ գտնվող կայքերից մեկը փորձել է ցեխ շպրտել Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի վրա, թե նրա գեներալական աստիճանազրկումը կապված էր նրա մասնագիտական ցածր որակի հետ:Կատարյալ սուտ:

Նրան աստիճանազրկել է Քոչարյանը (ոչ մի օրենքով նախագահին նման լիազություն չի տրված) 2002 թվականին,երբ երեք տարի էր,որ նա չէր աշխատում,այսինքն մասնագիտական որակից դժգոհել չէին կարող:

Նա աստիճանազրկվել է ժամանակին Մեղրիի տարբերակին դեմ լինելու և ընդդիմադիր գործունեության համար:

Եղել է արմատական ընդդիմադիր «Հանրապետություն» կուսակցության հիմնադիրներից և քաղաքական խորհրդի անդամ էր 2001 թվականից:

Այն որ նա պատժվել է ընդդիմադիր լինելու համար,վկայում է այն փաստը,որ 2004 թվականի ապրիլի 12-ի զարհուրելի գիշերը նա ձերբակալվել ու կալանավորվել էր մի քանի ամիս:Նա քաղբանտարկյալ էր:
Բաներ գրեք,որ ծիծաղելի չլինի:

Политика конфиденциальности
Оцените статью
error: Content is protected !!