Չափազանց լավ լուր ֆուտբոլի Հայաստանի հավաքականի համար

ԼՈՒՐԵՐ

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության J խմբում, որտեղ ընդգրկված է նաև Հայաստանի ընտրանին, կայացան 6-րդ տուրի մյուս խաղերը:

Խմբի առաջատար Իտալիան շարունակում է միայն հաղթել: Այս անգամ իտալացիներն արտագնա խաղում 1:2 հաշվով առավելության հասան Ֆինլանդիայի նկատմամբ: Օրվա մյուս խաղում Հունաստանն Աթենքում հյուրընկալելով Լիխտենշտեյնին չկարողացավ պահպանել հաղթական հաշիվը և հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով:

Հաջորդ հանդիպումը Հայաստանի ընտրանին կանցկացնի հոկտեմբերի 12-ին արտագնա խաղում մրցելով Լիխտենշտեյնի, իսկ հոկտեմբերի 15-ին՝ Ֆինլանդիայի հետ:

Հայաստանի հավաքականը խմբում երեք միավոր է զիջում երկրորդ տեղում գտնվող Ֆինլանդիայի հավաքականին:

Политика конфиденциальности
Оцените статью
error: Content is protected !!