Պաշտոնական. Վարչապետի խոսնակի կոշտ պատասխանը Գագիկ Ծառուկյանին

ԼՈՒՐԵՐ

Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի նիստին կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հայտարարությանն առ այն,

որ Կառավարության կազմը հարյուր տոկոսով պետք է փոխվի, որովհետև տնտեսության բոլոր ճյուղերն այսօր ձախողված են․

«Կարծում եմ՝ պարոն Ծառուկյանը պարզապես մտահոգված է մի շարք քրեական գործերի ընթացքով, որոնք վերաբերվում են փողերի լվացմանը, ընտրակաշառք բաժանելուն, հարկերից խուսափելուն, կոռուպցիային:

Եթե պարոն Ծառուկյանը կարծում է, որ իր քաղաքական հայտարարությունները կշեղեն քննության բնականոն ընթացքը, սխալ հաշվարկ է,

որովհետեւ Հայաստանում բոլորը հավասար են օրենքի առաջ, նաեւ՝ ապօրինի ձեռքբերված գույքը բռնագանձելու մասին օրենքի առաջ, որով մտահոգվելու առիթ նույնպես պարոն Ծառուկյանը կարող է ունենալ»,- գրել է վարչապետի մամուլի խոսնակը:

Հիշեցնենք, որ մինչ այդ էլ  ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր.

«Խմբակային բռնաբարության համար դատապարտված ընտրակեղծարարը Հյուսիս-հարավից ինչքա՞ն լափած կլինի:

Այո կամ ոչ»։

Оцените статью
error: Content is protected !!