,

Պուտինը ղարաբաղյան կարգավորման հարցը քննարկել է Փաշինյանի ու Ալիեւի հետ

ԼՈՒՐԵՐ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ քննարկել է ղարաբաղյան կարգավորման հարցը:

«Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 1-ին եւ նոյեմբերի 2-ին, համապատասխանաբար, հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւի հետ:

Համակողմանիորեն քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերը»,- ասվում է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Оцените статью
error: Content is protected !!