Սրա իրական անունը, ժողովորդ ջան, խուճապ է… Արամ Սարգսյանի հայտարարությունը

ԼՈՒՐԵՐ

Փակվում են շրջաններից Բաքու տանող բոլոր ճանապարհները, Անկարան՝ զգուշանալով արգելափակում է հայկական գերատեսչական կայքերը:

«Ֆեյսբուք»-ի իր էջոիմ այս մասին գրել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ, քաղաքակական գործիչ Արամ Սարգսյանը:

« Սրա իրական անունը, ժողովորդ ջան, խուճապ է…

Ադրբեջանի քաղաքական ռեսուրսը սպառվում է ,և անգամ հումանիտար հրադադարի մեկ լիարժեք շաբաթը բավարար է, որ այդ երկիրն՝ իր զոհերն ու կորուստները իմանալով, տրաքի»։

#Հաղթելուենք՝ գրառումը մակագրել է քաղաքական գործիչը:

Հիշեցնենք, որ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ժամեր առաջ լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Հադրութում տիրող իրավիճակին։

«Հադրութն այնպիսի իրավիճակում է, որտեղ նույնպես ադրբեջանական դիվերսիոն խմբերը երբեմն ներթափանցում են, որոնց դեմ մեր զինված ուժերը պայքարում են», ասաց նա։

Հովհաննիսյանի խոսքով՝ քանի որ տեղանքը անտառային ու լեռնային է, կտրտված է, չի բացառվում դիվերսիոն խմբերի ներթափանցումը Հադրութ և շրջակա բնակավայրեր։

Оцените статью
error: Content is protected !!