Wargопzо-ն հшստшտեց լпւրը․ Որпշումը կшյացվшծ է

ԼՈՒՐԵՐ

Wargопzо-ն հшստшտեց լпւրը․ Որпշումը կшյացվшծ է

Ձերբակալվել է ադրբեջանցի դիպուկահարը, ով սպանել էր Արցախի խաղաղ բնակչին Մարտակերտում։

Այս մասին հայտնում է wargonzo-ն, վկայակոչելով ռուսական ուժային կառույցների իր աղբյուրների փոխանցած տեղեկությունները։

Դեպքի քննությունը, որը տեղի էր ունեցել օրերս Մարտակերտում, իրականացվել է հայ-ռուս-ադրբեջանական եռակողմ հանձնաժողովի կողմից, որոնք ձեւավորվել են երեք կողմերի դատախազությունների ներկայացուցիչներից։

Քննության ընթացքում ձերբակալվել է ադրբեջանցի դիպուկահարը, ով իրականացրել է կրակոցը, որի արդյունքում զոհվել է խաղաղ բնակիչը։ Ներկայումս դիպուկահարի հանդեպ իրականացվում են քննչական գործողություններ։ Այս սադրանքի հետեւանքով մի քանի բարձրաստիճան ադրբեջանցի գեներալներ հնարավոր է ազատվեն զբաղեցրած պաշտոնից։

Բանն այն է, որ նման կրակոցի հետեւանքով կարող էին տուժել ռուս խաղաղապահներ եւ այս հանգամանքը Բաքվին բավական բարդ դրության մեջ է դնում։

Գնահատել նյութը
error: Content is protected !!