Բրիթնի Սփիրսը հրապարակել է տեսանյութ, որում կրքոտ պարի ժամանակ կոտրում է ոտքը (տեսանյութ)

ՇՈՈՒ-ԲԻԶՆԵՍ

Ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսն Instagram սոցիալական կայքի իր էջում հրապարակել է տեսանյութ, որում նա պարում է և կոտրում ոտքը:

Կադրերում երևում է, թե ինչպես է երգչուհին կրքոտ պարի ժամանակ անհաջող շարժում անում, որից հետո ընկնում է և բռնում ոտքը:

Տեսանյութին կից Սփիրսը նշել է, որ այդ դեպքից առաջ չէր պարել կես տարի:

«Կարող եք լսել, թե ինչպես եմ կոտրում ոտքս, ներեցեք, որ այդքան բարձր է ստացվում»,- հավելել է նա:

Բրիթնի Սփիրսը համարվում է ժամանակակից ամենահայտնի երգչուհիներից մեկը: Առաջին երկու ձայնասկավառակներից հետո նրան ճանաչել են որպես ԱՄՆ-ում տասնամյակի «ամենավաճառվող» երգչուհիներից, որն աշխարհում շոուբիզնեսյան ամենահարուստ կանանց շարքում զբաղեցրել է 12-րդ հորիզոնականը:

Оцените статью
error: Content is protected !!