«Հաղթել ենք, քանի որ․ Այս պատերազմը նորից աշխարհին ասեց Հայի անկոտրուն կամքի եւ միասնականության մասին»․ Սոս Ջանիբեկյան։
Դերասան Սոս Ջանիբեկյանը Facebook-յան էջում նոր գրառում է կատարել, որում ասվում է․ «Ում երեխան դեռ նոր պետք է գնա մեր հողերը պաշտպանելու, նրա երազանքը հրադադարն է:
Ում երեխան արդեն անմահացել է մեր հողերի համար, նրա երազանքը վրեժխնդրությունն է: Այս երկու մարդկային բացարձակ ճշմարտությունների մեջ պետք է իմաստուն գտնվել:
Հաղթել ենք: Հաղթել ենք, քանի որ մեզանից տասնյակ անգամ ավելի շատ բնակչություն ունեցող, տասնյակ անգամ ավելի շատ փող ունեցող, տասնյակ անգամ ավելի շատ զենք — զինամթերք ունեցող, տասնյակ անգամ ավելի մեծ երկու երկրների չտալով ոչ մի ռազմական հաջողություն` ստիպեցինք հրադադարին հանգել:
Այս պատերազմը նորից աշխարհին ասեց Հայի անկոտրուն կամքի և միասնականության մասին: Մեր հերոսների կորուստը, անդառնալի ցավ և վիշտ է բոլորիս համար, ազգի համար: Փառք ու պատիվ նրանց: Խաղաղություն բոլորիս»: