Պառկած եմ եղել. թեթև մրսել է, եւ հիմա էլ տրամադրություն չունեմ խոսելու. Ֆորշ

ՇՈՈՒ-ԲԻԶՆԵՍ

Մայիսի 25-ին ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ, երգահան Ֆորշի ծնունդն էր, նա դարձավ 53 տարեկան։

ArmLur.am-ը երգչից փորձել է հետաքրքրվել, թե ինչպես է անցկացրել տարեդարձն արտակարգ դրության պայմաններում։ Սակայն մեզ հետ զրույցում Ֆորշը նշեց, որ տարեդարձն անցկացրել է անկողնում պառկած։ Մեր այն հարցին, թե ինչ է պատահել, նա նշեց, որ հիվանդացել է, թեթև մրսել է, եւ հիմա էլ տրամադրություն չունի խոսելու։

Ինչեւէ, մենք մեր սիրելի երգչին մաղթում ենք շուտափույթ առողջություն եւ ապաքինում։ Նշենք, որ Ֆորշը ծնվել է Երևանում, 1967-ի մայիսի 25-ին:

Ավարտելով Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցը, սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջութակի բաժնում: 1983-ից սկսել է գրել երգեր, իսկ 1994-ին թողարկել է առաջին ալբոմը` «Բարև, իմ սեր»,

հետագայում` ևս 5 ալբոմ` «Գիշեր», «Խենթ աղջիկ», «Այսպես էլ ապրում ենք», «The Best», «Երևանը մենք ենք»:

Աշխատել է «Մետրո» թատրոնում` որպես դերասան և կոմպոզիտոր:

Հեղինակել է մի շարք բեմադրությունների երաժշտություններ ու նկարահանվել է ֆիլմերում:

Լիդա Եղիազարյան

Оцените статью
error: Content is protected !!