Քարդաշյանի ուշագրավ նվերը մեր հերոս Արթուրին

ՇՈՈՒ-ԲԻԶՆԵՍ

Ինչպես արդեն հայտնի է, Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 97 կգ քաշային կարգում հանդես եկող Արթուր Ալեքսանյանն՝իր կարիերայի ընթացքում 5-րդ անգամ հռչակվեց աշխարհամասի չեմպիոն։

Արթուր Ալեքսանյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 7:1 հաշվով պարտության էր մատնել թուրք ըմբիշ Ջենկ Իլդեմին։ Այնուհետև քառորդ եզրափակչում գյումրեցի ըմբիշը 9:0 հաշվով հաղթեց բուլղարացի Կիրիլ Միլովին, իսկ կիսաեզրափակչում 8:1 հաշվով առավելության հասավ Ֆինլանդիան ներկայացնող Մատի Էլիաս Կուսմանենի նկատմամբ։

Եզրափակիչ գոտեմարտում 28-ամյա հայ ըմբիշի մրցակիցը Իտալիան ներկայացնող վրացի ըմբիշ Նիկոլոզ Կախելաշվիլին էր, որը ևս առանձնապես լուրջ դիմադրություն ցույց չտվեց։

Արդյունքում «ճերմակ արջը» հաղթանակ տարավ 7:1 հաշվով։

Աշխարհահռչակ հայուհի Քիմ Քարդաշյանն, ինչպես հայտնի է, հատկապես վերջին շրջանում ակտիվ հետևում է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին և հետաքրքրվում հայերի հաջողություններով։

Եվ ահա, այս անգամ էլ Քիմը անտարբեր չգտնվեց և արեց իրեն բնորոշ քայլը։

Համացանցում ակտիվ խոսակցություններ են գնում այն մասին, որ Քիմն՝ իմանալով Արթուրի հաղթանակի մասին, ասել է, որ պարտավորվում է մարզադպրոց կառուցել և Արթուրին հրավիրել ԱՄՆ՝ տնօրինելու և օրինակ ծառայելու տեղի հայ երախաներին, ինչպես նաև Ցանկություն է հայտնել նման մի դպրոց նաև Հայաստանում կառուցել։

Оцените статью
error: Content is protected !!